# HVAC նախագծող

**at [NEXT Jobs Armenia](https://jobs.curriculo.me/next-jobs-armenia)**

> <!-- cr:role-start --> Աշխատանքի ենք հրավիրում HVAC դիզայների՝ ջեռուցման, օդափոխության եւ օդորակման համակարգերի նախագծման աշխատանքներ իրականացնելու համար։ՊարտականություններՋեռուցման, օդափոխության եւ օդորակման (HVAC) համակարգերի նախագծերի մշակում,Տեխնիկական գծագրերի, սխեմաների եւ…

## Details

- **Type:** Full time
- **Location:** Armenia
- **Posted:** 2026-11-18
- **Reference:** VSzhej
- **Status:** OPEN
- **Canonical URL:** https://jobs.curriculo.me/next-jobs-armenia/job/b9de19b2-940a-4492-a59b-71bf18291881

## Description

<!-- cr:role-start -->

Աշխատանքի ենք հրավիրում **HVAC դիզայների՝ ջեռուցման, օդափոխության եւ օդորակման համակարգերի նախագծման **աշխատանքներ իրականացնելու համար։

**Պարտականություններ**

- Ջեռուցման, օդափոխության եւ օդորակման (HVAC) համակարգերի նախագծերի մշակում,
- Տեխնիկական գծագրերի, սխեմաների եւ նախագծային փաստաթղթերի կազմում,
- Սարքավորումների եւ անհրաժեշտ նյութերի ընտրություն՝ տեխնիկական պահանջներին համապատասխան,
- Նախագծերի համապատասխանության ապահովում գործող նորմերին եւ ստանդարտներին։

**Պահանջներ**

- HVAC համակարգերի նախագծման համապատասխան գիտելիքներ եւ փորձ,
- AutoCAD-ի եւ/կամ Revit ծրագրերի իմացություն,
- Տեխնիկական գծագրեր կարդալու եւ կազմելու կարողություն,
- Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն եւ թիմում աշխատելու ունակություն։
- Անգլերենի բազային իմացությունը պարտադիր է

**Աշխատանքային օրեր և ժամեր՝** երկուշաբթի - ուրբաթ, 09:00-18:00

**Ակնկալվող աշխատավարձ՝** խնդրում ենք նշել Ձեր ակնկալվող աշխատավարձը **ՀՀ դրամով (AMD)**։ Թեև ձևում արժույթը նշված է **USD**, խնդրում ենք դա հաշվի չառնել և նշել գումարը ՀՀ դրամով։

**Խնդրում ենք դիմել միայն այն դեպքում, եթե համապատասխանում եք նշված պահանջներին։**

**Կոնֆիդենցիալ հավաքագրման գործընթաց**

Խնդրում ենք նկատի ունենալ, որ տվյալ հաստիքի հավաքագրումն իրականացվում է կոնֆիդենցիալ հիմունքներով։ Գործատու ընկերության անվանումը և այլ համապատասխան մանրամասներ կտրամադրվեն այն թեկնածուներին, ովքեր հաջողությամբ կանցնեն նախնական սքրինինգը և առաջին հարցազրույցը։

Այդ փուլում համապատասխան թեկնածուները կներկայացվեն գործատու ընկերությանը, որն այնուհետև կիրականացնի հավաքագրման գործընթացի հաջորդ փուլերը։

Դիմումը ներկայացնելով՝ Դուք հաստատում եք, որ ծանոթացել եք և համաձայն եք հավաքագրման նշված գործընթացին։

<!-- cr:role-end -->

## Apply

Apply at the canonical URL: https://jobs.curriculo.me/next-jobs-armenia/job/b9de19b2-940a-4492-a59b-71bf18291881#apply
Apply via email: [engg+VSzhej@curriculo.me](mailto:engg+VSzhej@curriculo.me)

---

*Posted via Curriculo. Schema.org JobPosting JSON-LD is embedded in the canonical HTML at https://jobs.curriculo.me/next-jobs-armenia/job/b9de19b2-940a-4492-a59b-71bf18291881.*